Skip to main content

Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանալու է մոտ 8-10 աստիճանով․ Գագիկ Սուրենյան

Վերջին 2 օրերին Սև ծովի ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալի նվազել է, մի շարք շրջաններում տեղումներ են, բայց մենք ձեզ համար ունենք շատ լավ լուր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Սկսած հոկտեմբերի 3-ից այդ ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքներին։

Հոկտեմբերի 3-6 ընկած ժամանակահատվածում մեր երկիրը գտնվելու է այդ տաք հոսանքների ազդեցության գոտում: Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանալու է մոտ 8-10 աստիճանով»,- սոցցանցում հրապարակած տեսանյութում ասել է Սուրենյանը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31