Skip to main content

Ակնհայտ է, որ Բաքվի դատավարությունները շարունակվելու են, պարտադրվելու է միակողմանի ճշմարտությունը. Եղիշե Կիրակոսյան

Միջազգային դատական գործընթացների կարևորությունն առանցքային են։ Երբ որ դու միջազգային դատական գործընթացները հանում ես ամբողջ պատկերի միջից, մնում է Բաքվի դատավարությունը: Այս մասին Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների թեմայով քննարկմանն ասաց ԵՊՀ Միջազգային դատարաններ և արբիտրաժ մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Բաքվի դատավարությունները շարունակվելու են, պարտադրվելու է միակողմանի ճշմարտությունը։

Միաժամանակ նա հույս հայտնեց, որ միջազգային դատական գործընթացները կլինեն շարունակական, քանի որ կարևոր անվտանգային երաշխիքներ են պարունակում իրենց մեջ, առաջին հերթին պահվող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

«Իմ անձնական նեղ մասնագիտական ընկալմամբ, խաղաղությունն առաջին հերթին նաև ենթադրում է հումանիտար հարցերի ուղիղ հասցեագրում։ Ես այդպես եմ պատկերացնում»,- ասաց Կիրակոսյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930