Իմ փոքրիկ կենսագրության հետևում սեր է թաքնված. ՔՊ-ական պատգամավորը՝ բարձրագույն կրթություն չունենալու մասին

ԱԺ նիստում այսօրվա նիստում քննարկվել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը:

Հունանյանն 2003թ. ավարտել է Երևանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը, աշխատել է տարբեր ԲԿ-ներում՝ բուժքույր։

Հռիփսիմե Հունանյանն իր ելույթում անդրադարձավ հնչած քննադատություններին՝ նշելով. «Դուք կասկածի տակ եք դնում միջին մասնագիտական կրթությունը, որին Հայաստանում տիրապետում է 16,500 բուժքույր, և առանց այդ օղակի առողջապահությունը կաթվածահար կլինի։

Բացի այդ՝ իսկ ո՞վ ասաց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Շատ էլ որ ես չեմ գնացել բարձագույն կրթական հասատատություն ստանալու կրթություն, բայց ես անընդհատ սովորել եմ։ Հոգատարություն, սեր, հարգանք է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031