Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով պաշտպանը հակասություն է տեսնում ՔԿ նախագահի հայտարարության և դատարանի որոշման միջև

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը գրել է.

«Մերձավանի սպանության դեպքերով ՀՀ ՔԿ նախագահը երկու օր առաջ հայտարարել է, որ Նարեկ Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է իրականացվում առերևույթ հանցանքին օժանդակելու համար։

Կրկնում եմ՝ օժանդակելու համար, այլ ոչ հանցանք անմիջականորեն կատարելու։

Ողբերգական դեպքից անցել է ութ օր և ի հեճուկս ՔԿ նախագահի հայտարարության, Նարեկ Օհանյանին առ այս պահը մեղադրանք է ներկայացված ոչ թե առերևույթ հանցանքին օժանդակելու, այլ հանցանքն անմիջականորեն կատարելու համար։

Ավելին՝ դատարանը առկա է համարել Նարեկ Օհանյանի կողմից սպանությունները անմիջականորեն կատարելու հիմնավոր կասկածը և կալանքի միջնորդությունը բավարարել նաև այդ հիմքով։

Այսպիսով, ըստ ՔԿ նախագահի հայտարարության՝ Նարեկ Օհանյանը միայն օժանդակող է, սակայն այս պահին նա կալանքի մեջ է գտնվում որպես հանցանքն անմիջականորեն կատարող։ Ինչպե՞ս, չգիտեմ»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031