Ես չեմ հավատում, որ Մալդիվները կջնջվեն երկրի երեսից կլիմայի փոփոխության պատճառով. փոխարտգործնախարար

Մալդիվյան Հանրապետության փոխարտգործնախարար Ահմեդ Շիան վստահ է, որ իր երկիրը կկարողանա հարմարվել կլիմայի փոփոխությանը և ծովի մակարդակի բարձրացման արդյունքում չի վերանա աշխարհի քարտեզից: Նման կարծիք է հայտնել դիվանագետը ՏԱՍՍ-ի թղթակցին։

Նրա խոսքով՝ կանխատեսումներն այն մասին, որ արշիպելագը կարող է անհետանալ 80-100 տարի հետո, արդեն արդիական չեն։

«Հարյուր տոկոսով մենք գոյատևելու ենք։ Մենք արդեն հարմարվում ենք, և աշխարհը տեսնում է, թե ինչ ենք անում շրջակա միջավայրը պաշտպանելու համար: Այս մոտեցումներն այսօր կրկնօրինակվում են շատ երկրներում՝ Կարիբյան ավազանից մինչև Խաղաղ օվկիանոս»,- նշել է Շիանը։

«Ես չեմ հավատում, որ Մալդիվները կջնջվեն երկրի երեսից կլիմայի փոփոխության պատճառով, քանի որ մենք հավատում ենք ինքներս մեզ։ Մենք մեր կղզիներում գոյատևել ենք ավելի քան 2 հազար տարի, և ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու դրանք չպետք է գոյություն ունենան նույնքան: Մարդիկ շատ դիմացկուն են մարտահրավերներին»,-ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031