Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում սպասվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։
Մեզ սպասվում է նորմայից տաք և սակավատեղում հոկտեմբեր։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Երևանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին հնարավոր է անձրև։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ցերեկը, 2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։