Ջալալ Հարությունյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ. բողոքը մերժվել է

ՀՀ Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է, և դատավճիռը ստացել է օրինական ուժ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս»–ից։ Սա ենթադրում է, որ դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Ավելի վաղ Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։

Հիշեցնենք` 2025 թ. հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացվել։ Փետրվարի 6-ին կայացած նիստի ժամանակ էլ հանրային մեղադրողը պահանջել էր ՊԲ նախկին հրամանատարին դատապարտել ազատազրկման` 6 տարի ժամկետով, իսկ տուժող կողմը` 8։

Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով։

Հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճիռը թողեց անփոփոխ. նա դատապարտվեց 5,5 տարով։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031