Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00:25-ի սահմաններում։ Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամա Վազգեն Ղ.-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 24-ամյա Վոլոդյա Վ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։