Skip to main content

Ժամանակ չունեմ, ուշանում ենք, պաշտպանս ջղայնանում է, ասում է՝ մի անգամ խոսել ես, հերիք ա. Վաչագան Ղազարյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանն այսօր՝ սեպտեմբերի 30–ին, չցանկացած պատասխանել լրագրողների հարցերին։

«Ժամանակ չունենք, ուշանում ենք, պաշտպանս էլ ջղայնանում ա, ասում ա՝ մի անգամ խոսել ես, հերիք ա»,–ասաց նա։

Երբ լրագրողներից մեկը փորձեց հարց տալ, հարցը սկսելով «այնուամենայնիվ» բառով, նա ընդհատեց. «Այնուամենայնիվ, այսօր չենք խոսում, հետո, մյուս անգամ կխոսենք»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազությունը Սերժ Սարգսյանին մեղադրում է «Եռաբլուր» պանթեոնի հարակից տարածքների հողամասերն ապօրինաբար շուկայականից ցածր գներով օտարելու համար։ Խոսքը 2005 թվականին կատարված գործարքների մասին է, իսկ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարն էր։

2024 թվականի դեկտեմբերին Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ապօրինի գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում այս տարի կնքվել է հաշտության 4 համաձայնություն։ Այս համաձայնության շրջանակում Վաչագան Ղազարյանին պատկանող 3 հողամաս վերադարձվել է պետությանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031