Skip to main content

Զելենսկին նշել Է Թրամփի՝ խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրման պայմանը

Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե նա կարողանա դադարեցնել Ռուսաստանի հետ պատերազմը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ պատասխանելով DW-ի հարցին։

«Թրամփը հնարավորություն ունի ավարտել այս պատերազմը և եթե նա ավարտի այն, բացարձակապես վստահ եմ, որ բոլոր ուկրաինացիները դա կանեն հաճույքով»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ Թրամփի հետ զրույցից հետո։

Ինքը՝ Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիևը կարո՞ղ է իրեն առաջադրել, պատասխանել է՝ «Ինչո՞ւ ոչ»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031