Քաղաքի 400 միլիոն դոլար ունեցող բյուջեի ճակատագիրը կարող է արժանանալ ԱՆԻՖ-ի 20 մլրդի ճակատագրին. ավագանու անդամ

ՀՀ քաղաքացիների հաշվին՝ Փաշինյանի «գրեֆը» Ավինյանին:

Պետական բյուջեից 2 մլրդ դրամ կտրամադրեն փոքրամասնության «քաղաքապետին», իբր վերելակներ ու ավտոբուսներ գնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Երևանի բյուջեն մսխողներին չի բավարարում 400 միլիոն դոլարը քանի որ աջ ու ձախ վատնելով կանգնել են փաստի առաջ։

Թանկացումների հեղինակները՝ տրանսպորտից մինչև աղբահանություն ու գույքահարկ, չեն կարողանում կառավարել քաղաքը արդյունավետ։

Փաշինյան-Ավինյան տանդեմը որոշել է, որ բացի քաղաքային բյուջեն, կարելի է նաև պետականը վատնել սեփական քմահաճույքով։

Քաղաքի 400 միլիոն դոլար ունեցող բյուջեի ճակատագիրը, կարող է արժանանալ ԱՆԻՖ-ի 20մլրդի ճակատագրին։

Քիչ մնաց՝ ալան-թալանի վերջը գալու է…

Գալու է քաղաքացու «վրեժի» ժամանակը ու դա լինելու է տեղական կամ համապետական ընտրություններին ակտիվորեն մասնակցելով ու մերժելով ներկա խայտառակ վիճակը»,-գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930