Հայաստանի գլխավոր դատախազը Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազի հետ քննարկել է համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 8-ին հանդիպել է Սաուդյան Արաբիայի Թագավորության գլխավոր դատախազ, Շեյխ Սաուդ Բին Աբդուլլահ Ալ-Մուջիբին: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին: Աննա Վարդապետյանը, 2025 թվականի ապրիլի 8-ին, Բուենոս Այրեսում կայացած՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 59-րդ նիստի ընթացքում, ընտրվել է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու: Գործադիր կոմիտեի անդամի ընտրությունը տեղի կունենա կայանալիք ժողովի ընթացքում:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի Թագավորության գլխավոր դատախազին՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում նախաձեռնելու համար և ընդգծել, որ ԴՄԱ համաժողովը, ի թիվս այլնի, լավ հնարավորություն է երկխոսելու և ամրապնդելու իրավապահ կառույցների միջև գործընկերային հարաբերությունները: Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ երկու երկրների դատախազությունների միջև քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի և քննարկել համագործակցության հեռանկարները:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930