Հրդեհ Հոռոմ գյուղում. այն հաջողվել է մարել շուրջ 4 ժամ անց

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18։18-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղում այրվում է անասնագոմ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչություններին հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոռոմ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 100 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:58-ին, մարվել՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 01:39-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և ներսում կուտակած մոտ 400 հակ անասնակեր:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930