Skip to main content

Մեծ Բրիտանիայում խանութի շենքի տակ 317 կմախք է հայտնաբերվել

Բրիտանական Գլոսթեր քաղաքում նախկին ունիվերմագնի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել է 317 կմախք։ Այս մասին հայտնել է Popular Mechanics ամսագիրը։

Մնացորդները հայտնաբերվել են նախկին Debenhams ունիվերմագնի տարածքում, որտեղ ներկայումս կառուցվում է տեղի համալսարանի կամպուսը։ Կմախքները թվագրվում են ուշ միջնադարին։ Ավելի վաղ այս վայրում հայտնաբերվել էր Հին Հռոմի ժամանակներից ևս 83 թաղում։

Պեղումների ղեկավար Քլիֆ Բեյթմանի խոսքով՝ Գլոսթերը հնագետների համար աներևակայելի կարևոր վայր է, քանի որ այնտեղ ամեն անգամ հայտնագործություններ են արվում։

Կմախքներից բացի, պեղումների ընթացքում հայտնաբերվել են տարբեր իրեր, այդ թվում՝ ծխախոտի ծխամորճ և գինու շշի բեկորներ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930