Մադուրոն հրամայել է 25 հազար զինծառայող տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին

Վենեսուելայի նախագահ և զինված ուժերի գլխավոր հրամանատար Նիկոլաս Մադուրոն հրաման է տվել 25 հազար զինծառայող տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին, ինչպես նաև Կարիբյան և Ատլանտյան ափերին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ «զորահավաքի հիմնական նպատակը ազգային ինքնիշխանության պաշտպանությունն է, երկրի անվտանգությունը եւ խաղաղության համար պայքարը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելան բավարար ջանքեր չի գործադրում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930