Skip to main content

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում խոշոր հաշվով պարտվեց Պորտուգալիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Պորտուգալիային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից վաղաժամ հեռացած, Պորտուգալիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի հիշատակը: Խաղի 10-րդ րոպեին Պորտուգալիայի ազգային թիմը բացեց հանդիպման հաշիվը: Գլխի շեշտակի հարվածով աչքի ընկավ Ժոաու Ֆելիքսը:

Պորտուգալացիները զարգացրեցին իրենց հաջողությունն արդեն 21-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Քրիշտիանու Ռոնալդուն: 10 րոպե անց գնդակը կրկին հայտնվեց Հայաստանի հավաքականի դարպասում: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Ժոաու Կանսելուն:

Երկրորդ կեսի հենց մեկնարկին` 46-րդ րոպեին, Քրիշտիանու Ռոնալդուն հեռահար ու դիպուկ հարվածով դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 0:4: Գնդակը 5-րդ անգամ Հայաստանի հավաքականի դարպասում հայտնվեց 61-րդ րոպեին: Դարպասը գրավեց Ժոաու Ֆելիքսը` դառնալով դուբլի հեղինակ: 

Հայաստան-Պորտուգալիա` 0:5:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին` Երևանում ընդունելով Իռլանդիայի հավաքականին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031