Skip to main content

Ասողիկներն ու յուր ընկերներն ինչ-որ անեծքներ են հղել երևակայական հարձակման մասնակիցներին. Արսեն Թորոսյան

Շատ հետաքրքիր տեխնոլոգիա են կիրառում Ասողիկներն ու յուր ընկերները։ Ամեն կերպ խուսափում են անդրադառնալ իրենց սրբապիղծ ղեկավարի կողմից եկեղեցական իշխանության ուզուրպացիային և միևնույն ժամանակ արդեն որերորդ անգամ ինչ-որ երևակայական հարձակումներ են մոգոնում Մայր Աթոռի նկատմամբ և անձնվիրաբար պայքարում դրանց դեմ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Գիշերն էլ ինչ-որ անեծքներ է հղել այդ երևակայական հարձակման մասնակիցներին։

Ու այս մարդկանց թվում է, որ իրենց ասածը «տեղ է հասնում»։ Որերո՞րդ անգամ եք գուժում հարձակման մասին, բայց այն տեղի չի ունենում։ Որերո՞րդ անգամ եք պաշտպանում Էջմիածինը ձեր ասած «սրբապղծությունից», որը կրկին տեղի չի ունենում։

Եվ, ի վերջո, դեռ ինչքա՞ն եք պաշտպանելու ձեր իսկ սուրբ կանոնները խախտած մարդուն։ Ինչքան երկար պաշտպանեք, այնքան ոտնատակ եք տալու ձեր իսկ եկեղեցու սրբությունը։ Սա եք դուք»։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31