Երևանում «Ծիրան» սուպերմարկետի մոտից դանակահարված 22–ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց. վեճ է եղել

Երեկ՝ հուլիսի 2-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Shamshyan.com-ը։

Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող «Ծիրան» սուպերմարկետի մոտից դանակահարված վիճակում քաղաքացի է տեղախովել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա՝ «ձախ վերին վերջույթի նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտրոշոմամբ:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031