Վերջերս քննարկվող հարցերից մեկը այն է, որ Փաշինյանը օրակարգ է թելադրում, բոլոր ելույթ ունեցողները ընդդիմությունից լինի, թե ընդհանրապես հակաիշխանական ճամբարից, ցավով հայտնում են, որ Փաշինյանը թելադրում է օրակարգ։ Այս մասին Facebook–ի իր էջում ուղիղ եթերում նշել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Վերջերս մի հարցազրույց էի նայում, որտեղ հարցազրույց տվողը սկզբում իր լսարանին շատ հիմնավոր համոզում և ապացուցում էր, որ Փաշինյանը քաղաքական դիակ է, որը ճիշտ է։ Իսկ մի քիչ անց հարցազրույցի երկրորդ մասում անգիտակցաբար ասում է, թե դժբախտաբար Փաշինյանը այսօր օրակարգ է թելադրում։ Հիմա հարց՝ քաղաքական դիակը ո՞նց կարող է օրակարգ թելադրել։
Հարգելիներս, եկեք փոխենք այս մտածությունը, ինչի՞ ենք Փաշինյանին այդքան արժեք տալիս։ Իսկապես այսօր Փաշինյանը ի վիճակի չի օրակարգ թելադրել։ Ո՞նց կարող է մի մարդ, որը ընդամենը սոցիալական հարցումներով 10, լավագույն դեպքում 15% հեղինակություն ունի, մի մարդ, որ մեր ժողովրդի գլխին պատերազմ է բերել, պատերազմ է պարտվել, հազարավոր զոհեր է տվել, Հայաստանից տարածքներ է հանձնել, երկիրը ծանր վիճակի մեջ է դրել, տնտեսությունը քայքայված վիճակում է, ներսում բաժանումներ են, իշխանությունները թաթախված են բոլոր տեսակի չարաշահումների մեջ, հենց բյուջեից, և այս բոլորի ղեկավարը ո՞նց կարա օրակարգ թելադրվի»,–ասաց Օսկանյանը։
Նա նկատեց, որ ցանկացած հարց, որ Փաշինյանը բարձրացնում է, այդ բարձրացրած հարցը, եթե մենք մի քիչ խորանանք, կտեսնենք, որ ընդամենը Փաշինյանը իրեն թելադրված օրակարգը հակադրում է, ինքը պաշտպանվում է «Ինքը այսօր արդարացման գործընթացի մեջ մեջ է։ Այսօր Փաշինյանը Հայաստանի Հանրապետության ամենախոցելի անձն է, նա մի խնդիր ունի՝ իր իշխանությունը բահել։ Այն, ինչ ինքը ասում, անում է, դա իր պաշտպանությունն է, ոչ թե օրակարգ է թելադրում։ Պարզապես ինքը ընտրել է պաշտպանության հարձակման ձևը։ Սպորտում այսպիսի հասկացողություն կա՝ հարձակումը լավագույն պաշտպանությունն է, ինքը այդ մեթոդիկան է ընտրել և իր այսպես թվացող հարձակումներում ընդամենը պաշտպանվում է իրեն թելադրված օրակարգից։
Ձեզ ամենավառ օրինակը տամ, եկեղեցու դեմ այս ոտնձգությունը վերցրեք, մի քիչ խորացեք, կտեսնեք, որ օրակարգը այնտեղ թելադրել է Հայոց Հայրապետը իր Բեռնի ելույթում։ Ղարաբաղի հարցում օրակարգ են թելադրում Արցախի խորհրդարանի կողմից ստեղծված հանձնաժողովը, օրակարգ է թելադրում Հայաստանի քաղաքացին փողոցում տված իր հարցազրույցներում, իր քննադատություններով, օրակարգ է թելադրում ամեն մի անհատ, որը այսօր հակադրվում է Փաշինյանին, ամեն մի քաղաքական ուժ, որը քննադատում է Փաշինյանին։
Այսօր դուք եք օրակարգ թելադրողը, ինչի՞ եք արժևորում Փաշինյանին, Փաշինյանը այսօր չի կարող օրակարգ թելադրել, իմ տված պատճառներից ելնելով։ Փոխեք այս մտածությունը, եթե իսկապես մենք ուզում ենք պայքարենք ու հաղթենք և շուտ հաղթենք, մենք մեր մտածությունը պետք է փոխենք։ Փաշինյանին տվեք իր իսկական դեղը ու արժեքը, նա կորցրել է ամեն ինչ, նա ձախողել է ամեն ինչ, նա չի կարող օրակարգ թելադրել, նա ընդամենը իր ամբողջ թիմով պաշտպանվում է»,– հայտարարեց Օսկանյանը։