2024թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է 4,7 տոկոսով. ֆինանսների նախարար

2024թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 2 միլիոն 208 հազար 179՝ նվազելով 4.7 տոկոսով։ Այս մասին հունիսի 4-ին հայտնել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական ​​բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։

Նա որպես զբոսաշրջիկների թվի եւ դրամական փոխանցումների նվազման պատճառ նշել է ռուսական գործոնը։ «Դա հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի նվազմամբ»,- ասել է Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ 2022-2023թթ. երկիր Ռուսաստանի քաղաքացիների մեծ հոսքը ժամանակավոր էր։

Ֆինանսների նախարարը նաեւ նշել է, որ ոչ առեւտրային դրամական փոխանցումների ներհոսքի 34.8 տոկոսով անկման վրա բացասական ազդեցությւոն է ունեցել Ռուսաստանից փոխանցումների կրճատումը։ Ընդ որում՝ 52.8 տոկոսով։ Այս գործոնները, ըստ նրա, հետեւողականորեն վերադառնում են իրենց բնական մակարդակին։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30