Նիկոլ Փաշինյան, Ձեզ ո՞ր պետական պաշտոնյան է նման հիմարություն ներկայացրել, Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, արձագանքելով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայատարարություններից մեկին, գրում է.

«Հարգելի՛ մեր թոշակառուներ և մեր հայրենակիցներ

Չկարողացա չանրադառնալ Նիկոլ Փաշինյանի Աժ-ում արտահայտած հերթական անհասկանալի մտքին՝ «Եթե ապրիլին ողջ պետական ապարատը աշխատավարձ չստանար, թոշակները կբարձրանային 1400 դրամ»։

Նիկոլ Փաշինյան, Ձեզ ո՞ր պետական պաշտոնյան է նման հիմարություն ներկայացրել, որ եթե ապրիլ ամսին ամբողջ պետական ապարատը աշխատավարձ չստանա ապա թոշակները կբարձրանա ընդամենը 1400 դրամ…

Համաձայն վիճակագրական կոմիտեի, ՀՀ-ում պետական ապարատում աշխատում է 210 000 -ից ավել մարդ, 2023 թվականին թոշակառուների թիվը չի գերազանցել 500 000 թոշակառուն։ Միջին ամսական աշխատավարձը կազմում է 266000 դրամ

Հիմա մի փոքր մաթեմատիկա.

Եթե 210000 պետական աշխատավարձ չստանա ապա կտնտեսվեր 210000*266000=55 860 000 000 դրամ
Հիմա ստացված թիվը բաժանենք թոշակառուների թվին 55 860 000 000 / 500000= 111 720
Այսպիսով փաստենք, որ մեկ ամիս պետական ապարատը աշխատավարձ չստանալու դեպքում թոշակառուների թոշակը կբարձրանա 111 720 դրամով։

Հարգելի հայրենակիցներ, գնահատեք ինքներդ»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30