Skip to main content

ՄԻՊ աշխատակազմի Լոռու ստորաբաժանումն աշակերտների է հյուրընկալել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցի աշակերտներին։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ այցի նպատակն էր «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրի շրջանակում ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։

ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը: Երեխաների հետ քննարկվել են իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31