Թուրքիայի խորհրդարանում նոր նախագահ կընտրվի

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի ընդհանուր նիստում կանցկացվի 28-րդ օրենսդիր ժամանակաշրջանի երկրորդ փուլի խորհրդարանի նախագահի ընտրություն: Ընտրությանը մասնակցելու են 5 թեկնածու, քվեարկությունը գաղտնի կլինի:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» որպես թեկնածու է առաջադրել ներկայիս խորհրդարանի նախագահ, Ստամբուլի պատգամավոր Նուման Քուրթուլմուշին: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջադրել է Արդվինի պատգամավոր Ուղուր Բայրաքթութանին, «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունը» (DEM)՝ Դիարբեքիրի պատգամավոր Օսման Ջենգիզ Չանդարին, Լավ կուսակցությունը՝ Ստամբուլի պատգամավոր Մուստաֆա Ջիհան Փաչաջըին, իսկ Նոր ճանապարհ կուսակցությունը՝ Սամսունի պատգամավոր Մեհմեթ Քարամանին:

Առաջին երկու քվեարկություններում կպահանջվի անդամների ընդհանուր թվի երկու երրորդը, երրորդ քվեարկությունում՝ պարզ մեծամասնություն: Եթե երրորդ քվեարկությունում պարզ մեծամասնություն չապահովվի, ապա ամենաշատ ձայն ստացած երկու թեկնածուների միջև կկայանա չորրորդ քվեարկություն: Չորրորդ քվեարկությունում ամենաշատ ձայն ստացած անդամը կընտրվի մեջլիսի նախագահ:

Մինչ օրս Թուրքիայի մեջլիսի նախագահության պաշտոնը զբաղեցրել է 30 պատգամավոր: Եթե Նուման Քուրթուլմուշից բացի մեկ ուրիշն ընտրվի, նա կդառնա 31-րդ նախագահը: Ամենաերկար ժամանակ այս պաշտոնում եղել է Մուսթաֆա Աբդյուլհալիք Ռենդան՝ 11 տարի (1935-1946), իսկ ամենակարճ ժամանակ՝ Իսմեթ Սեզգինը՝ 2 ամիս 1 շաբաթ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031