Սիրիայի նոր վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ Ալ-Շարաան սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում երկրի անունից ելույթ կունենա, փոխանցում է Գերմանական DPA գործակալությունը:
Սա ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Սիրիայի նախագահը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին: