Մայիսի 9-ը մեր հաղթանակն էլ է. Հակոբ Արշակյան՝ վարչապետի՝ ՌԴ այցի մասին

«Պատերազմը և պատերազմի հաղթանակը հավասարապես նաև հայերին ու Հայաստանին են պատկանում, և դա քննարկման ենթակա չէ»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Մայիսի 9-ի առթիվ ՀՀ վարչապետի՝ ՌԴ մեկնելու որոշմանը:

«Մայիսի 9-ը հավասարապես նաև մեր հաղթանակն է: Մենք 300 հազար զոհ ենք տվել՝ ըստ պաշտոնական տվյալների, բազմաթիվ հերոսներ ենք տվել, ֆաշիզմի դեմ ենք պայքարել մյուս բոլոր ժողովուրդների հետ: Եթե ինձնից ուզում եք որևէ այլ գնահատական, ես չունեմ այլ գնահատական»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031