Հորդորել ենք բանկերին սառեցնել զեղծարարների պատճառով առաջացած վարկային պարտավորությունները․ ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին սառեցնել այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք առաջացել են զեղծարարների պատճառով։ Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա անդրադարձել է վերջին շրջանում առավել ակտիվացած խնդրին, ըստ որի` զեղծարարները խարդախությամբ կարողանում են կորզել քաղաքացիների անձնական տվյալները և նրանց անունով ձևակերպել առցանց վարկեր։

«Մենք հորդորել ենք բանկերին` գտնել լուծման ճանապարհ ու այս պահի դրությամբ լուծման ճանապարհն այն է, որ սառեցվում են այն բոլոր վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են այդ տիպի քեյսերի համար: Հարցի շուրջ բանկերի հետ քննարկումները շարունակվում են: Այդ հարցը տրիվյալ հարց չէ, մենք հանձնառություն ենք վերցրել` նայելու ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր այս տիպի էպիզոդները, որը բավականին մեծ ռեսուրս է պահանջում մեզնից, քանի որ ամեն քեյս յուրահատուկ է, ու դրանք բոլորը հատ առ հատ նայելու ենք։ Այդ մասին մենք տեղեկացրել ենք բոլոր տուժած քաղաքացիներին»,-ասել է ԿԲ նախագահը։

Նա տեղեկացրել է, որ հիմա կոնկրետ բանկերում, որոնց ուղղված եղել են բողոքները, անհատական, խորքային ստուգումներ, ուսումնասիրություններ է ԿԲ-ն իրականացնում։ Այս պահի դրությամբ խոսքը 3-4 բանկի մասին է։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930