Քաղաքապետարանի աշխատանքների եռամյա ծավալը համեմատելի է նախորդ 10-15 տարիների ծավալի հետ. Ավինյան

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր՝ 224 աստիճանահարթակներով և հավելյալ 15 աստիճանահարթակ մուտքի հատվածում: Կառուցվել է խաղահրապարակ երեխաների համար, առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել են ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: Այդ մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ Երևանի քաղաքապետարանը շինբարեկարգման ոլորտում իր աշխատանքները բազմապատկել է նախորդ ժամանակաշրջանների համեմատությամբ, և նմանատիպ բարեկարգման աշխատանքները դարձել են սովորական:

«Ստացել ենք հետաքրքիր նոր միջավայր, նոր կասկադ Նոր Նորք վարչական շրջանում: Իրականացրել ենք նաև 6-7 հեկտար տարածքի վրա ծառատունկ»,- ասաց Ավինյանը և հույս հայտնեց, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները հաճախ կգնան բարեկարգված տարածք:

Անդրադառնալով աշխատանքներին, որոնք կատարվում են, բայց որոնց մասին հաճախ չեն խոսվում, Ավինյանը նկատեց. «Քաղաքապետարանի աշխատանքների եռամյա ծավալը միգուցե համեմատելի է նախորդ 10-15 տարիների ծավալի հետ»:

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930