Քաղաքաշինության կոմիտեն կունենա թեժ գծի նոր հեռախոսահամարներ։ Մայիսի 5-ից կոմիտեի գործառույթներին առնչվող հարցերով կարող եք զանգահարել 011 621 621 և 011 621 622 հեռախոսահամարներով։ Նախկին՝ 011 621 769 հեռախոսահամարը կդադարի գործել։
Հաշվի առնելով, որ 2025 թվականի հունվարի 1-ից քաղաքաշինական փաստաթղթերը Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում տրամադրվում են urban.e-gov.am թվային հարթակով՝ թեժ գծի օպերատորները կպատասխանեն նաև գործընթացին առնչվող հարցերին։ Հարթակի վերաբերյալ տեխնիկական հարցերի դեպքում կարող եք զանգահարել ծրագիրը սպասարկող «VX Soft» ընկերություն՝ 0-8000-2020 կամ 010 58-59-80 հեռախոսահամարներով։
Ի դեպ, քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը նկարագրված է անիմացիոն հոլովակում։
«Թեժ գիծ» ծառայության կատարելագործումը նպատակ ունի բարելավել քաղաքացիների սպասարկման որակը և լուծել արագ արձագանքման խնդիրը։ Հեռախոսազանգերի մեծ քանակով ծանրաբեռնված լինելու դեպքում գործելու է նաև հետզանգի պատվիրման հնարավորություն։