Այն հրապարակումները, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել, իրականությանը չեն համապատասխանում. փաստաբան

Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել եւ նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարք են կիրառել, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ասլանյանը:

«Կատարվել են քննչական գործողություններ եւ այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնել էր, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30