Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնական համաձայնեցվել է և պատրաստ է ստորագրման: Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ»:
Այս մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը:
Ողջունում ենք համագործակցության երկկողմ և եռակողմ հարթակներ ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունները և արժևորում Վրաստանի դերը համագործակցության եզրեր գտնելու ընդհանուր տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում»,- ասել է ՀՀ նախագահը:
Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները՝ ի շահ բարեկամ ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի: