Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 S պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից։ Այս մասին իր էջում գրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը:
Նշենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ միջադեպ է տեղի ունենում ավտոբուսի վարորդի եւ ուղեւորներից մեկի միջեւ:
Տեսանյութում վարորդը դիմելով իրեն նկարահանող ուղեւորուհուն, ասում է. «Լսի, աղջիկ ջան, գնա հեռախոսովդ, գնա ոստիկանություն զանգի, հերիք եղավ, բոլ եղավ, արա: Ի՞նչ ես վեկալել, նկարում: Դու ո՞վ ես, արա»:
Կինը արձագանքում է. «Ինչո՞ւ եք ձեռքս բռնում, խփո՞ւմ ես ինձ»:
Վարորդն արձագանքում է. «Լավ եմ անում, հելեք դուրս, ասեցի: Զզվցրիք արդեն, գնա էն կողմ: Ի՞նչ եք վրա տվել, նկարում եք, նադայել արիք»:
«Դու ո՞վ ես, արա, լավ եմ անում խփում եմ, հելեք դուս, զզվցրիք». Միջադեպ ավտոբուսին վարորդի և ուղեւորուհին միջեւ (վիդեո)