«Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն արդեն հայտնի են

«Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն արդեն հայտնի են:

Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

«Համընդհանուր շարժումը բաց չթողնելու և դրա մասնակիցը դառնալու համար պետք է պարզապես լրացնել @mystepfoundation -ի բիոյում նշված հայտը:

Մայիսի 3, 4, 10, 11, 17, 18 և 31-ին իրենց բանախոսություններով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:

Իսկ մայիսի 7-ին բոլոր ցանկացողները կարող են գրանցվել և մասնակցել Մատենդարանում կայանալիք հանդիպմանը , որի բանախոսներն են տիկին Աննա Հակոբյանը, ռեժիսոր, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և «Արտ Լանչ» սննդի ցանցի հիմնադիր, գործարար Բակուր Մելքոնյանը: Մանրամասները` շուտով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930