Մեզ տուգանքի մատերիալ են սարքել․ Շրջանառության հարկի բարձրացման դեմ բողոքող ձեռնարկատարերը կրկին կառավարության շենքի մոտ են

Շրջանառության հարկի բարձրացման դեմ ամիսներ շարունակ բողոքող փոքր ու միջին ձեռնարկատարերն այսօր կրկին կառավարության շենքի մոտ են։

Նրանք պահանջում են կասեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները: Ասում են փոփոխությունների դեմ 3 հազարից ավելի ստորագրություն են հավաքել, սակայն մինչ օրս կառավարությունից ոչ մի պատասխան չեն ստացել։

«Մեզ տուգանքի մատերիալ են սարքել», — ասաց ցուցարարներից մեկը։

Այս տարվա հունվարի 1-ից կառավարությունը շրջանառության 5 տոկոս հարկը դարձրել է 10 տոկոս բոլոր նրանց համար, ովքեր ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացնի, իսկ պատշաճ փաստաթղթավորման դեպքում հարկը կկազմի շրջանառության միայն մեկ տոկոսը: Կառավարությունից հիմնավորում են՝ այսպես ստվերն են կրճատում:

Մարտին կառավարությունը հաստատեց աջակցության մի ծրագիր, որով շրջանառության կրկնապատկված չափը հետաձգում են 6 ամսով՝ պայմաններով, որ ձեռնարկատերերը հասցնեն իրացնել մինչև նոր օրենքի ընդունումը ձեռք բերված ապրանքը ու մնացորդը փաստաթղթավորեն: Բայց այս պայմանին էլ դեմ են ձեռնարկատերերը:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930