Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Երևանի անդամակցությունը դադարի փուլում է. Տասմագամբետով

Հայաստանը դուրս չի եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից․ Երևանի անդամակցությունը դադարի փուլում է:

Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «ՀԱՊԿ անդամ երկրների ժողովուրդների ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։

«Հայաստանը դուրս չի եկել, չի դադարեցրել իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ Նման հարց չկա դրված՝ ասել, որ նրանք գնացել են կամ գնում են:

Ամեն դեպքում Հայաստանի հետագա մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին այդ երկրի՝ անկախ, ինքնիշխան պետության քաղաքական ղեկավարության որոշումն է: Մենք հարգում ենք այդ որոշումները»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031