Բանակում պրոբլեմների մի մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքի կուլտուրայից․ վարչապետ

Այն, որ մանկահասակ երեխային հայհոյանք են սովորեցնում, դա բռնություն է, գենդերային խտրականություն, կարծրատիպերի պարտադրանք։

Կառավարության նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պիտի սև շոր, ծիծակ կոշիկ հագնես, որովհետև դրանից դուրս կասեն՝ էս ինչի ա սենց։ Դա, բարեբախտաբար, փոխվում է, բայց դա փոխվում է կրթության շնորհիվ։ Ինչպես կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում աշխատել, այնպես էլ կան կարծրատիպեր, որ տղամարդկանց չեն թողնում սովորել։ Կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում հանրային ակտիվություն ցուցաբերել, նույնկերպ կան կարծրատիպեր, որ քառակուսուց դուրս մտածել չի կարելի տղաներին, որովհետև ճիշտը մի հատ ա, պետք ա էդ ճշտի մեջ մտնել»,- նկատեց նա։

Վարչապետի խոսքով՝ բանակում պրոբլեմների մի մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքի կուլտուրայից․

«Հայաստանում տղամարդու համար ավլելն ամոթ է․ խնդիրը տղամարդու մասին չէ, միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելն ամոթ չէ, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է ամոթ լինել, մահացու մեղք լինել։ Հետո ասում են՝ բա բանակում էդ ոնց եղավ»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930