Skip to main content

Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի. հայտնի է՝ երբ կկտրվեն անձրևները

Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Այս մասին իր էջում գրել է ՇՄՆ Հիդրոօոդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել են ամսական նորմայի 50-60 %-ի չափ տեղումներ։

Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում Երևան քաղաքում և բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։

ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրնյանն էլ գրել է, որ ապրիլի 24-ի ցերեկը ցիկլոնը կկորցնի իր ազդեցությունը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930