Վատիկանը հրապարակել է Հռոմի պապի վերջին խոսքը

Վատիկանը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին խոսքը, որն ուղղված է եղել իր բուժակ Մասիմիլիանո Ստրապետտիին: Նա կիրակի օրը Հռոմի պապին տարել էր Սուրբ Պետրոսի հրապարակ:

«Շնորհակալություն, որ ինձ հետ բերեցիք հրապարակ»,- Հռոմի պապի վերջին խոսքն է մեջբերում Vatican News-ը։

Հաղորդվում է, որ Մասիմիլիանո Ստրապետտին, ըստ Պապի, մի անգամ փրկել է իր կյանքը՝ առաջարկելով հաստ աղիքի վիրահատության ենթարկվել։ Ավելի ուշ՝ 2022-ին, Հռոմի պապը Ստրապետտիին նշանակել էր բուժական գծով իր անձնական օգնական։

Կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031