Տիգրան Ավինյանն անդրադարձել է Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում վերջին ձերբակալություններին

Կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Վերջինս անդրադարձել է Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում վերջին ձերբակալություններին։

«Այս մակարդակում որքա՞ն պետք է նման գործողություններ լինեն, որ խաղի կանոնները հասկանանք»,- ասել է նա։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն էլ շնորհակալություն է հայտնել ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին։ Նա նշել է, որ դեպքը վարչական շրջանում տեղի չի ունեցել, ոչ էլ՝ իր ներկայությամբ:

«Մեր աշխատակիցներից մեկն այս պահին տնային կալանքի տակ է, նախաքննությունը շարունակվում է, որևէ այլ բան չեմ կարող ասել։ Կարող եմ փաստել մեր դիրքորոշումը, որ համայնքային բյուջեից մեկ լումա անգամ գողանալը մեղմ ասած սրիկայություն է»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031