Skip to main content

Նախիջևան անարգել մուտքը դեռևս չի ապահովվել. Բայրամով

Խաղաղության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքներն ավարտվել են մարտին, սակայն գործընթացի վերջնական ավարտի հարցում Բաքուն Երևանից դեռ ակնկալիքներ ունի, այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը սլովենացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունից և Մինսկի խմբի լուծարումից բացի չլուծված է մնում նաև հաղորդակցությունների բացման հարցը։

«Ես նշել եմ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման, ինչպես նաև Մինսկի խմբի վերացման անհրաժեշտությունը: Սահմանազատման գործընթացն ընթացքի մեջ է, բայց հաղորդակցությունների բացման հարցը դեռևս չլուծված է մնում: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել նաև այն փաստի շուրջ, որ Նախիջևան անարգել մուտքը դեռևս չի ապահովվել», — թվարկել է Բայրամովը։

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930