ԴիջիԹեք 2025-ը կանցկացվի հոկտեմբերի 10-12-ը

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ազդարարեց տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառման՝«ԴիջիԹեք 2025»-ի նախապատրաստական փուլի մեկնարկը:

Ամեն տարի հոկտեմբերին անցկացվող միջոցառումը համարվում է տեխնոլոգիական տարվա սկիզբ, ինչպես սեպտեմբերի մեկը՝ ուսումնական տարվա, կամ հունվարի մեկը՝ ֆինանսական: Բայց ի տարբերություն վերջիններիս, տեխնոլոգիական Ամանորը շարժական է:

Այսօր որոշվեց, որ «հայթեք» օրացույցի առաջիկա շրջապտույտը տեղի կունենա հոկտեմբերի 10-12-ը:

ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը հաստատեց միջոցառումների պլանը:

Առաջին ԴիջիԹեքն անցկացվել էր 2005 թվականին: Այն մտահղացել և իրագործել է ԱՏՁՄ երկարամյա տնօրեն, տեխնոլոգիական համայնքի բացառիկ առաջնորդ լուսահոգի Կարեն Վարդանյանը:

Կարենը ԴիջիԹեքն անվանում էր «տոն տեխնոլոգիական հայության համար»:

Այս տարվա «ԴիջիԹեքը» հոբելյանական է և գերազանցելու է նախորդ բոլոր տարիների ցուցանիշները՝ թե մասնակից ընկերությունների, թե այցելուների թվով. վստահեցնում է «ԴիջիԹեքի» տնօրեն Խաչատուր Հակոբյանը:

«Անցած տարի շուրջ 200 ընկերություն էր մասնակցել ԴիջիԹեքին և դա բացարձակ ռեկորդ էր: Տասնյակ հազարավոր այցելուների հետ մեկտեղ հյուրընկալել ենք 14 դիվանագիտական պատվիրակություն և միջազգային 15 լրատվամիջոց, ինչը ԴիջիԹեքին իսկապես գլոբալ շեշտադրում հաղորդեց: Կասկած չունեմ, որ այս տարի բոլոր ռեկորդները գերազանցելու ենք: Կունենանք, կարծում եմ, առնվազն 350 հայրենական և արտասահմանյան ընկերություն և շուրջ 40 000 այցելու»:

Այս տարվա «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ և ցուցահանդեսային, և աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների և իրադարձությունների աննախադեպ խտություն:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930