Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար

Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը էականորեն աճել է։

Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի արդյունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք, որը վերջին երեք տարիների կտրվածքով, կարելի է ասել, եռապատկվել է՝ տարեկան կտրվածքով անցնելով 20 հազարը։ Սա բավականին դրական ցուցանիշ է»,- մանրամասնել է նա։

Նախարարի խոսքով՝ այս գործընթացի ակտիվացումը նաև տեխնոլոգիական վերափոխումների անհրաժեշտություն է առաջացրել։

«Սրան զուգահեռ խնդիր ենք ունեցել հասկանալ, թե ինչպես կարելի է ամբողջությամբ թվայնացնել այս գործընթացը։ 2024-2025 թվականների կտրվածքով արդեն ընդունվել է քաղաքացիության ոլորտի փոփոխությունների հսկայածավալ փաթեթ, որը մեզ թույլ կտա դիմումների ընդունումն ամբողջովին իրականացնել թվային հարթակում, ապահովել անհրաժեշտ ստուգումները և գործը կազմակերպել առավել արդյունավետ ձևով»,- հավելել է Սարգսյանը։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930