Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը:

Այս մասին «Արմենպրես»-ին  հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Արարատ Միրզոյանը մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը՝ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031