Անթալիայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը

Անթալիայում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Ադրբեջանի առաջնորդը Թուրքիա է ժամանել երեկ՝ մասնակցելու Անթալիայում մեկնարկող միջազգային դիվանագիտական համաժողովին։ Նրա հետ Թուրքիա է ժամանել նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031