Skip to main content

Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։

Ինչպես տեղեկացանք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, մեկ այլ հրամանագրով Մհեր Մարգարյանը հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: Նա նշանակվել էր 2018 թվականի օգոստոսի 13-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31