ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով հողամասը

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի ապրիլի 4-ի վճռով բավարարվել է:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով, «անտառային նպատակային նշանակության» 16 հազար 870 քմ (1,6 հա) մակերեսով հողամասը:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և Լ.Դ.-ի միջև 2005 թվականի հունիսի 7-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը, կիրառել անվավերության հետևանքներ և անվավեր ճանաչել նաև հողամասի առուվաճառքի պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930