Մեր Կառավարությունն իրագործում է տված խոստումները և մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում. Ավանեսյան

Սա փաստում է մի բան. որ Հայաստանում ժողովրդավարությունը իսկապես արմատանում և անշրջելի իրողություն է դառնում: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին:

«Մենք ավելի շատ ձայն ունենք հավաքած 2021 թվականի համեմատությամբ, բայց այս արդյունքները մեզ չեն գոհացնում: Վստահաբար, ՔՊ-ն, մանրամասն վերլուծելով ընթացքը, արդյունքները և որոշակի հետևություներ անելով, կպատրաստվի հաջորդ ընտրություններին»,-ասաց նա:

Ավանեսյանը նաև չի կարծում, որ 2026-ին փոխվելու է իշխանությունը: «Ինձ վստահեցնում է այն, որ մեր Կառավարությունն իրագործում է տված խոստումները և մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում: Միանշանակ, [«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը] հավակնում է 2026 թվականին ևս իշխանության գալ»,- նշեց նա:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031