Ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանագրի կնքումը՝ շատ շուտով հանրությանը հայտնի կլինի. Գալյան

Չնայած Ադրբեջանի նախագահը Սահմանադրությունից Հայաստանի Անկախության հռչակագիրը հանելն ու ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է որակում, Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասում է՝ Կառավարությունն Ալիևի հնչեցրած մտքերը որպես նախապայմաններ չի դիտարկում:

«Ազատություն»-ը հարցրել էր նախարարին՝ իշխանությունը պատրաստվո՞ւմ է կատարել Ադրբեջանից հնչող նախապայմանները: Գալյանը մի քանի անգամ անպատասխան թողեց հարցը՝ միայն պայմանագրի կնքման պատրաստակամության մասին բարձրաձայնելով. — «Հայաստանը միարժեքորեն պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, ընդ որում՝ նախապայմաններ որպես ես այդ հնչեցված մտքերը չեմ դիտարկում և կարծում եմ, որ Կառավարությունն էլ չի դիտարկում: Ես իմ խոսքում նշել եմ, որ խաղաղությունը այլընտրանք չունի, և մեր գործողությունները, այո, պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը: Բայց թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանագրի կնքումը, կարծում եմ, որ շատ շուտով հանրությանը հայտնի կլինի»:

Թե ի՞նչ նկատի ուներ նախարարը նոր կոնցեպտի մասին խոսելով, անհայտ մնաց:

Փաստն այն է, որ 20 օր է՝ Հայաստանը գրեթե ամենօրյա ռեժիմով կրկնում է խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագիծը ստորագրելու պատրաստակամությունը, Բաքուն ի պատասխան երկու պահանջներն է հիշեցնում, շեշտում՝ այդ նախապայամանները հայտնի են Հայաստանին, իրենք դրանք երկար ժամանակ է առաջ են քաշել:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -