ԵՄ-ն լռում է, դիտորդները՝ նույնպես, գոնե ակնարկեին Ալիևի դեմ պատժամիջոցներ մասին․ Մարուքյան

ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը գրել է. «Կեսգիշերին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Տուժածներ չկան:

ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ զեկույցներ է ուղարկում Բրյուսել՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին։ Այդ տեղեկատվությունը ներկայացվել է նաև ԱՄՆ դեսպանին՝ նրա Գորիս կատարած այցի ժամանակ։

ԵՄ-ն լռում է, դիտորդները՝ նույնպես պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն գալիս։ Գոնե ակնարկ լիներ Ալիևի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։

Արձագանք չկա…»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930