Պուտինն առաջարկում է քննարկել Ուկրաինայում «ժամանակավոր կառավարում» ներդնելու հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկում է քննարկել Ուկրաինայում «ժամանակավոր կառավարում» ներդնելու հարցը՝ այնտեղ ընտրություններ անցկացնելու համար, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։

«Հհարկե, հնարավոր կլիներ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և, իհարկե, մեր գործընկերների ու ընկերների հովանու ներքո քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման հնարավորությունը՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ժողովրդի վստահությունը վայելող անձանց իշխանության բերելու, այնուհետև նրանց հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը՝ նշելով, որ սա տարբերակներից մեկն է։

Պուտինն ասել է, որ իր կարծիքով՝ ԱՄՆ նախագահն անկեղծորեն ձգտում է Ուկրաինայում խաղաղության հաստատման, իսկ Ռուսաստանը «համառորեն և վստահորեն շարժվում է Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբում հայտարարած բոլոր նպատակների իրագործմանը»։

«Հիմքեր կան ենթադրելու, որ մենք դրանց կհասնենք»,- ասել է Պուտինը։

Նա պնդել է իր ավելի վաղ արած հայտարարությունը, թե Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը համարում է ոչ լեգիտիմ, հետևաբար խուսափում է նրա հետ որևէ փաստաթուղթ ստորագրել։

Պաշտոնական Կիևը դեռ չի արձագանքել Պոիտինի հայտարարություններին։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային անցած տարվա գարնանը, սակայն օրենքն արգելում է ռազմական դրության ժամանակ ընտրություններ անցկացնել: Զելենսկու հետ բանակցելուց հրաժարվող Ռուսաստանը հենց սա է մատնացույց անում՝ պնդելով, թե նա լեգիտիմ նախագահ չէ: Վաշինգտոնը ևս կարծում է, որ Ուկրաինայում ընտրություններ պետք է անցկացվեն:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930