Թուրքիայում բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 1879 մարդ, որոնցից 260-ը կալանավորվել է

Թուրքիայում բողոքի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 1879 մարդ, որոնցից 260-ը կալանավորվել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Նա հայտարարել է, որ երկրում սկսվել են գործընթացներ, որոնք սպառնում են անվտանգությանը. «Սադրանք է եղել մեր ժողովրդի եղբայրության դեմ, հարձակվել են մեր ոստիկանների վրա, ոտնահարվել են մեր բարոյական արժեքները։ Արդարությունը տեղի է ունենում դատարանի դահլիճում, ոչ թե փողոցում»։

Նախարարը նշել է, որ ոչ մի քարոզչություն չի կարող մթագնել ճշմարտությունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031